«ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՊԻԿԵՏԵԼ ԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ, ՈՐՏԵՂ ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - «Ղարաբաղի ազատագրման շարժման» մոտ երկու տասնյակ ակտիվիստներ երեկ Բաքվում պիկետ են կազմակերպել«Hyatt Regensy» հյուրանոցի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Պիկետի մասնակիցները վանկարկելով հակահայկական լոզունգներ` պահանջել են, որպեսզի նիստին մասնակցող Հայաստանի ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը հեռանա Բաքվից: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներ հեռացրել են նրանց հյուրանոցի մոտից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---