ՀՀ-ն նահանջել է խոսքի ազատության վարկանիշում 2017-ի դեպքերի պատճառով![]() 27 հոկտեմբերի 2018 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանի» (Reporters Without Borders) միջազգային իրավապաշտպան կազմակերպության խոսքի ազատության վարկանիշում Հայաստանը 180 երկրի շարքում զբաղեցրել է 80-րդ հորիզոնականը՝ մեկ սանդղակով նահանջելով 2017 թվականի ցուցանիշի համեմատ։ Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են նախահեղափոխական Հայաստանի խոսքի ազատության ոլորտի զարգացումներն ու օրենսդրությունը։ Նշվում է, որ տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, հետաքննական լրագրությունը «ծաղկում է» առցանց տիրույթում, սակայն բազմակարծության մակարդակով հեռաձակող ԶԼՄ-ները հետ են մնում։ «Օրենսդրական նախաձեռնություններով տեղեկատվության հասանելիության իրավունքի սահմանափակումը և պետական ինստիտուտների թափանցիկության նվազեցումը մտահոգիչ են։ Ավելի քան 30 դատական հայց է ներկայացվել Sut.am կայքի դեմ՝ կապված ընտրակեղծարարության դեպքերի հետ։ Լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումների դեպքում հիմնականում անպատժելիություն է դրսևորվել», - ասվում է զեկույցում։ Հարևան Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրլ են համապատասխանաբար՝163-րդ և 61-րդ հորիզոնականները։ Վարկանիշը գլխավորում է Նորվեգինա, եզրափակում՝ Հյուսիսային Կորեան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |