ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին զորք կտեղակայի![]() 27 հոկտեմբերի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին զորքի տեղակայմանը՝ ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու նպատակով: Ըստ տվյալների, Մեթիսը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քանակի մասին է խոսքը, այդ հարցն ավելի ուշ կլուծվի, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով: Հոկտեմբերի 25-ին Մեքսիկայի հետ սահմանին զորք տեղակայելու մտադրության մասին իր Twitter-ում գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Այս արտակարգ իրավիճակում ես զորք կուղարկեմ: Ներգաղթյալները կկանգնեցվեն»,-ասել է նա: Ավելի ուշ Թրամփը գրել էր. «Քարավանների մարդկանց՝ հետ դարձեք, մենք թույլ չենք տալիս ապօրինի մուտքն ԱՄՆ: Վերադարձեք ձեր երկիր և, եթե ուզում եք, դիմեք քաղաքացիություն ստանալու համար, ինչպես անում են միլիոնավոր այլ մարդիկ»: Ըստ գործակալության աղբյուրների, Թրամփը մտադիր է 800-1000 զինվորական գործուղել սահման: Սակայն, ըստ գործակալության, նրանք չեն կարողանա մասնակցել սահմանապահների աշխատանքին՝ դա արգելված է օրենքով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |