ՀԲ-ն Հայաստանում ուղղակի ներդրումների աճ է կանխատեսել![]() 27 հոկտեմբերի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի հրապարակած «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցի համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ նկատմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները կկազմեն 3%՝ 2017 թվականի 2%-ի փոխարեն։ Զեկույցում նշվում է, որ 2019 թվականին այդ ցուցանիշը կհասնի 3.5%-ի, իսկ մինչև 2020 թվականը կանխատեսվում է՝ ուղղակի ներդրումները կկազմեն մոտ 4% ՀՆԱ-ի նկատմամբ։ Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցը, համաձայն որի ՀՆԱ իրական աճը 2018 թվականին կկազմի 5.3%: Զեկույցում նշվում է, որ երկրում հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Կայուն արտաքին պահանջարկը, մետաղների բարենպաստ գները, ներդրումների ավելի մեծ ծավալները և մասնավոր սպառման ամրապնդումը զգալիորեն նպաստել են 2018 թվականին Հայաստանի տնտեսության շարունակական աճին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |