Քոչարյանի խոսնակն ու «Տաշիրի» սեփականատերը՝ հայ-ռուսական նոր հարթակի անդամներ![]() 27 հոկտեմբերի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ մի շարք հայտնի հասարակական գործիչներ և գործարարներ, որոնց թվում են նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը և այլոք Զատուլինի պաշտոնական կայքում հանդես են եկել ՌԴ և ՀՀ հանրություններին ուղղված ուղերձով՝ նոր հարթակի ստեղծման մասին: Նոր հարթակը կոչվելու է «Լազարևյան ակումբ» և հանդիսանալու է երկու երկրների քաղաքացիների կամավոր միավորում: «Եվ Ռուսաստանը, և Հայաստանը պետք է հզոր լինեն՝ հաղթահարելու համար արտաքին և ներքին մարտահրավերները: Պատահական չէ, որ իրենց անկախության բոլոր փուլերում ՌԴ-ն և ՀՀ-ն սատարել են միմյանց, որի հաստատումն է համատեղ մասնակցությունն ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, ՀԱՊԿ-ին: Նման իրավիճակում արդյունավետ կարող են լինել միայն համատեղ, երկկողմ և բազմակողմ գործողությունները: Սակայն դա բավարար չէ, հատկապես հիմա: Կենսական նշանակություն ունի ոչ ֆորմալ շփումնրի հաստատումը երկու պետությունների ներկայացուցիչների միջև գիտության, մշակույթի, պետական և հասարակական ոլորտներում, ինչպես նաև բիզնես կառույցներում»,-ասվում է ուղերձում: Նշվում է, որ ուղերձի հեղինակները հանդես են գալիս բանավեճերի նոր, ազատ, ոչ ֆորմալ հարթակի՝ «Լազարևյան ակումբի», ստեղծման նախաձեռնությամբ, որտեղ ՀՀ և ՌԴ տարբեր ոլորտների ներկայացուցիչները կհանդիպեն և կարծիքներ կփոխանակեն, ինչը կնպաստի երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության խորացմանը: Ենթադրվում է, որ ակումբը ՌԴ և ՀՀ քաղաքացիների կամավոր միավորում կդառնա, որոնք կինքնակազմակերպվեն սատարելու համար հայ-ռուսական երկխոսությանն ամենատարբեր մակարդակներում , ինչպես նաև գիտական, աշխատանքային, գործարար կապերը պահպանելու և ամրապնդելու նպատակով: Նախատեսվում է, որ հանդիպումների ժամանակ փորձագիտական և վերլուծական գնահատական կտրվի երկկողմ և բազմակողմ հարաբերություններին Կովկասի տարածաշրջանում, կանցկացվեն ակումբի անդամների հավաքներ՝ քննարկելու համար տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության, տնտեսության, պատմության և մշակույթի ակտուալ խնդիրները: Նախատեսվում է նաև երկկողմ աշխատանքային խմբերի նիստեր անցկացնել: Նշվում է, որ ակումբն աշխատելու է բաց և հրապարակային՝ կազմակերպելով հանդիպումներ, կլոր սեղաններ, հասարակական լսումներ ՌԴ-ում և Հայաստանում: Ակումբը բաց է համագործակցության համար ինչպես պետական և հասարակական կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ: Ուղերձը ստորագրել են նաև ԱՎԻԼՈՆ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, լրագրող և հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը, հասարակական գործիչ, գրող Զորի Բալայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, արտակարգ և լիազոր դեսպան, ՌԴ ԱԳՆ վետերանների միության նախագահ Վլադիմիր Կազիմիրովը և այլոք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |