Փաշինյան. Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է ծուռ վզով և ծնկած արտաքին քաղաքականությանը, պետք է հիասթափեցնեմ նրան![]() 27 հոկտեմբերի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի՝ գործող իշխանության արտաքին քաղաքականությունը դատապարտող հայտարարության մասին հարցին, ասել է, որ ՀՀ-ն վարում է արժանապատիվ և ինքնավստահ արտաքին քաղաքականություն։ «Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ծուռ վզով և կիսածնկած պետք է արտաքին քաղաքականություն վարել և դա է նրա պատրկեցումն արտաքին քաղաքկանության մասին, ապա պետք է հիասթափեցնեմ նրան։ Հայաստանը վարում է արժանապատիվ և ինքնավստահ արտաքին քաղաքականություն», - ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը. ըստ նրա, դրա առաջին արդյունքները մտահոգիչ են։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |