Փաշինյանը կարող է կրկին ֆորմալ առաջադրվել. Չի հասցրել Աժ-ում ասել ամենը, ինչ կցանկանար![]() 27 հոկտեմբերի 2018 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ ֆորմալ առումով կարող է կրկին առաջադրվել վարչապետի պաշտոնում՝ նախորդ անգամ խորհրդարանում ունեցած ելույթը շարունակելու համար, հայտնում է Aysor.am-ը։ Հոկտեմբերի 31-ին ավարտվում է վարչապետի ընտրության երկրորդ փուլում թեկնածուների առաջադրման ժամկետը, իսկ նոյեմբերի 1-ին կայանալու է ընտրությունը։ «Նախորդ անգամ չհասցրեցի ասել այն ամենը, ինչ կցանկանայի ասել։ Մասնավորապես, տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ չմնաց։ Չի բացառվում, որ նաև տնտեսական ներկա իրավիճակին ու նաև ռազմավարությանն անդրադառնալու համար և նաև այլ քաղաքական նկատառումով, առաջադրվեմ վարչապետի պաշտոնում», -հայտարարել է Փաշինյանը։ Ավելի վաղ խորհրդարանը չի ընտրել վարչապետ: Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, այն կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |