Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցի նախկին տնօրենը 17 մլն դրամ է յուրացրել![]() 27 հոկտեմբերի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարվել են չարաշահումներ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի հետ գործակցության արդյունքում պարզվել է, որ մարզադպրոցի նախկին տնօրեն, ներկայումս փոխտնօրեն Յաշա Եղիազարյանը 6 հոգու հրամանագրել է որպես բժիշկ, պահակ, մարզիչ ու բանվոր, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, և 2013 թվականից առ այսօր նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ավելի քան 17 միլիոն դրամը յուրացվել է: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |