Վրաստանի նախագահին 2-րդ փուլով կընտրեն29 հոկտեմբերի 2018 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ընտրողների 50% և ավելի տոկոս ձայները. երկիրը նախագահին կընտրի երկրորդ փուլով, հայտնում է վրացական մամուլը: Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է ձայների մոտ 39%-ը, իսկ ընդդիմության թեկնածու, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհ Գրիգոլ Վաշաձեն՝ մոտ 38%: Երկու թեկնածուն դուրս են եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Ընտրություններին մասնակցությունը եղել է մոտ 47%: Նախընտրական պայքարին մասնակցել է 25 թեկնածու, հիմնական ֆավորիտ են համարվել Զուրաբիշվիլին և Վաշաձեն: Վրաստանի ժողովուրդը վերջին անգամ է նախագահ ընտրում, փոփոխված սահմանադրությամբ արդեն հաջորդ՝ 2023-ից կայանալիք մյուս բոլոր ընտրություններին երկրի ղեկավարին ընտրելու է 300 պատվիրակը: Ավելի վաղ Վաշաձեն հայտարարել էր, որ պատրաստվում է դադարեցնել Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզումը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ–ն առաջին անգամ կողմ է քվեարկել Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը վերջին տարիներին չէր մասնակցում քվեարկությանը, իսկ մինչ այդ միշտ դեմ է քվեարկել ԱԳ փոխնախարար. «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում ենք Վրաստանի աջակցությունը Նա նշել է, որ նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ ՀՀ–ն պետք է ունենա Սլովենիայի փոխվարչապետ․ Տեսնում ենք ՀՀ կառուցողական մոտեցումը Հրվ. Կովկասում խաղաղության հաստատման հարցում Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները |