9 ամսում բացահայտված հանցագործություններով պետության վնասը 64.1 մլրդ դրամ է կազմել29 հոկտեմբերի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին 9 ամսում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.1 դրամ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Նշված գործերից 14.2 մլրդ դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 8.9 մլրդ դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 7.4 մլրդ դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 33.3 մլրդ դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամ վնաս հասցնելու փաստով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը: Բացահայտված ընդհանուր վնասից վերականգնվել է 10.5 մլրդ դրամը, իսկ մոտ 6.9 մլրդ դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Բացի այդ, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում, բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից, պետական բյուջե է վճարվել մոտ 1.7 մլրդ դրամի տույժ-տուգանք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են Ըստ Բայրամովի, ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Մարզպետ․ Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել «Հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է «Վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,–ասել է նա Փաշինյանը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին․ Ռազմավարական երկխոսության ամուր հիմք է ստեղծվել Նա նշել է, որ ՀՀ–ն պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ |