Անգլիայի եկեղեցին մեղադրում է բրիտանական կառավարությանը քրիստոնյաների հանդեպ խտրականության եւ մահմեդականների համդեպ համակրանքի համար 9 հունիսի 2008 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի եկեղեցին զեկույց է նախապատրաստել, որտեղ մեղադրում է Գորդոն Բրաունի կառավարությանը քրիստոնյաների հանդեպ խտրականության մեջ: Զեկույցի պաշտոնական հրապարակումն այսօր է: Զեկույցը նախապատրաստվել է Հյումի եպիսկոպոս Սթիվեն Լոուի հրահանգով, որը Անգլիայի եկեղեցում պատասխանատու է քաղաքային թեմերում կյանքի եւ հավատի հարցերի համար, եւ ստացել է անգլիկան եկեղեցական հիերարխիայի առաջին երկու դեմքերի` Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռուոեն Ուիլյամսի եւ Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենտամուի աջակցությունը: Ինչպես ասվում է զեկույցում, բրիտանական իշխանությունները զուտ ձեւական հարգանքի տուրք են տալիս անգլիկան եկեղեցուն, իսկ իրականում ավելի մեծ ուշադրություն են դարձնում մահմեդականներին եւ այլ կրոնական փոքրամասնություններին: The Times-ը մեջբերել է զեկույցի այն դատողությունները, թե Բրաունի եւ նրա նախորդ Թոնի Բլերի քաղաքականությունը բրիտանական հասարակության շրջանում հոգեւոր, քաղաքացիական եւ տնտեսական ճգնաժամի պատճառ է հանդիսացել: Փաստաթուղթը վերնագրված է «Բարոյականություն առանց կողմնացույցի»` հակառակ Բրաունի դատողություններին իր «բարոյական կողմնացույցի» մասին: Հղում անելով եկեղեցու բազմաթիվ ներկայացուցիչների կարծքիներին` զեկույցում ասվում է կառավարության խորը «կրոնական անգրագիտության» մասին: Կաբինետին առաջարկվել է հատուկ նախարար նշանակել կրոնի հարցերով, որը կապահովի կապը կառավարական մարմինների եւ բրիտանական կոնֆեսիաների միջեւ: Եկեղեցու եւ Պահպանողական կուսակցության միջեւ վաղեմի տարաձայնություններին հակառակ, զեկույցում նշվում է այժմ ընդդիմադիր տորիների հետեւողականությունը աղքատության դեմ պայքարում: Լեյբորիստները մեղադրվում են սոցիալական խնդիրների հանդեպ անուշադրության եւ այդ հարցում եկեղեցու իրավասու կարծիքին անսալու ցանկություն չունենալու համար, հաղորդում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |