Սահմանախախտ է ձերբակալվել. Մինչ ՀՀ հասնելը աֆղանցին 3 սահման է հատել![]() 29 հոկտեմբերի 2018 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ռուս սահմանապահները սահմանախախտ են ձերբակալել հայ-թուրքական սահմանին: Նա Աֆղանստանի քաղաքացի է: Այդ մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Սահմանախախտը, հավանաբար, կենսական լավ պայմանների որոնումներում 3 սահման է հատել մինչ Հայաստան հասնելը՝ նա հատել է Պակիստան-Աֆղանստան, Աֆղանստան-Իրան և Իրան-Թուրքիա սահմանները: Սահմանախախտին ձերբակալել են Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում՝ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար: Սահմանախախտը փոխանցվել է իրավասու մարմիններին բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Ավելի վաղ Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս անհայտ անձանց խումբ էր ձերբակալվել:Վերջին շրջանում ակտիվություն է գրանցվում հայ-թուրքական սահմանին: Հոկտեմբերի կեսին 3 օրում սահմանն ապօրինի հատելու փորձի համար 6 մարդ է ձերբակալվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |