ՀՀ նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի խմբի հանդիպմանը![]() 29 հոկտեմբերի 2018 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը: Մինսկում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ղեկավար անձինք: Օրակարգային հարցերը վերաբերելու են Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին, Մինսկի գործընթացին, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տնտեսական իրավիճակին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Այցի շրջանակում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է: Համաժողովի հիմնական խմբի հանդիպումները սովորաբար կազմակերպվում են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ հնարավորություն ընձեռելով բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը: Ավանդաբար հիմնական խմբի ուշադրության կենտրոնում լինում է հյուրընկալող տարածաշրջանի անվտանգությանքաղաքականությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |