Մերկելը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռանալու մասին![]() 29 հոկտեմբերի 2018 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր այժմյան ժամկետը կանցլերի պաշտոնում վերջինն է լինելու: Մերկելը նման հայտարարություն է արել իր կուսակցության՝ Քրիստոնյա դեմոկրատական միության (ՔԴՄ) վարչության անդամների հետ հանդիպմանը: Ավելի վաղ Մերկելը երբեք չէր հաստատել այն լուրերը, որ 2021-ին ժամկետը լրանալուն պես հեռանալու է պաշտոնից, գրում է Լենտա.ռու-ն Associated Press-ի վրա հղումով: Ավելի վաղ հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել ՔԴՄ նախագահի պաշտոնից և չի առաջադրելու իր թեկնածությունը դեկտեմբերին: Միևնույն ժամանակ DPA-ն հայտնել էր, որ նա կցանկանար պահպանել կանցլերի պաշտոնը: ՔԴՄ-ն ցածր արդյունք է ցույց տվել Հեսսենում, թեև հաղթել է ընտրություններում՝ ըստ նախնական տվյալների կուսակցությունը 27,2 տոկոս է հավաքել: Իշխող կոալիցիայում Մերկելի թիմակիցները վերջնագիր են ներկայացրել նրան, երբ նրա կուսակցությունն անհաջողության մատնվեց տարածաշրջանային ընտրություններում: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը կոալիցիայի անդամ է, Հեսսենում ընտրություններում ստացել է ձայների 19,6 տոկոսը, որը վատագույն ցուցանիշն է 1946-ից ի վեր: Կուսակցության առաջնորդ Անդրեա Նալեսը հայտարարել է, որ եթե 2019-ին կուսակցությունը չբարելավի արդյունքը, դուրս կգա միավորումից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |