Կապանի ոսկու հանքը կարող է վերավաճառվել $75 միլիոնով օֆշորային ընկերությանը29 հոկտեմբերի 2018 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Polymetal International ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի ձեռներեցներ Ալեքսանդր Ներսիսին, Ալեքսանդր Մամուտին և չեխ գործարար Պյոտր Քելներին, բանակցում է Կապանի իր ոսկու հանքը՝ Kapan Mining and Processing Company-ին Chaarat Gold ընկերությանը վաճառելու մասին: Այդ մասին երկու կողմերը հայտարարել են ի պատասխան այդ թեմայով գրված Bloomberg-ի նյութին: Chaarat Gold օֆշորային ընկերությունն (գրանցված է իտալական Վիրգինյան կղզիներում) օգոստոսին հայտնել էր, որ մտադիր է բազմամետաղ հանք գնել ԱՊՀ-ում $75 միլիոնով և գործարքը կարող է ավարտին հասցվել արդեն նոյեմբերի սկզբին՝ այժմ նա հաստատել է, որ խոսքը Կապանի մասին է: Դեռևս վստահություն չկա, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի, ասել են ընկերությունում, սակայն, հենց որ դա լինի, Chaarat Gold-ը կաշխատի որքան հնարավոր է արագ կնքել համաձայնագիրը, գրում է «Կոմերսանտը»: Ֆինանսական գծով փորձագետ Օլեգ Պետրոպավլովսկին նշել է, որ Կապանի EBITDA-ն 2018-ին կկազմի 17 մլն դոլար, իսկ ակտիվի արժեքը գնահատվում է 100-120 մլն դոլար կամ Polymetal-ի կապիտալիզացիայի մոտ 3 տոկոսը: Նա հնարավոր գործարքը համարել է «ոչ նշանակալի»: Կապանը ներառում է համանուն հանքավայրը գործող հանքով, դեռևս չմշակվող Լիճքվազ հանքավայրը և հարստացնող ֆաբրիկան: Ընդհանուր պաշարները ոսկու համարժեքով կազմում են 0,7 մլն ունցիա (միջին պարունակությունը՝ 4,2 գ 1 տոննայում), ռեսուրսները՝ 1,9 մլն ունցիա (5,9 գ 1 տոննայում): 2017-ին Կապանում արտադրվել է 50.000 ունցիա ոսկու համարժեք՝ ոսկու, պղնձի և արծաթի և ցինկային խտանյութ: Զարգացման ծրագրով նախատեսվում է տարեկան 100.000 ունցիա կորզել: 2016-ին Կապանի հանքը ունեցել էր $20 մլն եկամուտ մինչև հարկումը, նշում է Financial Times-ը։ Ռուսական Polymetal PLC ընկերությունը գնել էր Կապանի ոսկու հանքը կանադական Dundee Precious Metals Inc-ի $25 միլիոնով, որից $10 միլիոնը` դրամական միջոցներով և 15 միլիոնը դոլար` ընկերության նոր բաժնետոմսերով: Գործարքը ավարտին է հասցնել 2016-ի երկրորդ եռամսյակում: Ավելի վաղ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական Dundee Precious Metals ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով 2013 թվականին ՊԵԿ-ի կողմից ընկերությանը $10 մլն-ով տուգանելու պատմության վրա: Ըստ Ջաբրայանի՝ 2013-ին ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ընկերության կողմից շահագործվող Կապանի հանքավայրում, որից հետո՝ 2014 թվականին տուգանել է ընկերությանը $10 մլն-ով: Որոշումը համարելով անհիմն՝ նա մի քանի անգամ դիմել է այն ժամանակ ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ այնուհետև հարցը բարձրացրել է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |