Հայկ Մարությանը Կամո Արեյանին կառաջարկի իր խորհրդականը լինել![]() 29 հոկտեմբերի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին կառաջարկի լինել իր խորհրդականը։ «Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ», - ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Մարությանը, հայտնում է Aysor.am-ը։ Երևանի քաղաքապետը նշել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը կփոխվի, հաստիքների համար նախատեսված գումարները կմնան քաղաքապետարանի բյուջեում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կամո Արեյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից: Արեյանը փոխաքաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |