Թուրքիայում նոր օդանավակայան է բացվել, որը հավակնում է աշխարհում ամենամեծը լինել![]() 30 հոկտեմբերի 2018 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում շահագործման է հանձնվել նոր օդանավակայանի առաջին մասը: Ապագայում այն հավակնում է աշխարհում ամենամեծը լինել: Ինչպես հայտարարել է բացմանը ներկա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչ ամբողջական շահագործման հանձնելը, կշարունակի գործել նաև Աթաթուրքի անվան օդանավակայանը: «Հետագայում Աթաթուրքի օդանավակայանը կօգտագործվի ավիացիոն տոնավաճառների, այլ միջոցառումների համար»,-հավելել է Թուրքիայի նախագահը, գրում է ՌԻԱ Նովոստին: Օդանավակայանի առաջին հերթի շինարարության համար հատկացվել է 6 մլրդ եվրո: Օդանավակայանի շինարարությունը շարունակվել է 4 տարի, մասնակցել է 10.000 բանվոր: Օդանավակայանի տարածքի ընդհանուր մակերեսը 76,5 մլն քմ է: Գիշերային օդային հաբն ունենալու է 6 թռիչքուզի, կայանատեղի 500 ինքնաթիռի համար: Առաջին փուլում կիրականացվեն հիմնականում ներքիկն թռիչքներ: Օդանավակայանի մյուս հատվածները նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2023 թվականը: Շինարարության ավարտից հետո Ստամբուլի նոր օդանավակայանն ամենամեծը կլինի աշխարհում: Նախատեսվում է, որ օրական օդանավակայանից մոտ 2000 թռիչք կիրականացվի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |