«Ռեալը» խզել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ![]() 30 հոկտեմբերի 2018 - 11:15 AMT PanARMENIAN.Net - «Ռեալ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել խզել պայմանագիրը գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ: «Որոշումը կայացվել է ամենայն պատասխանատվությամբ, դա արվել է թիմի ճակատագրում բեկում մտցնելու նպատակով այն պահին, երբ ընթացիկ խաղաշրջանի բոլոր թիրախները դեռ հասանելի են»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ: Տնօրենների խորհուրդը կարծում է, որ մեծ անհամապատասխանություն կա «Ռեալի» որակական կազմի և թիմի արդյունքների միջև, գրում է «Վեդոմոստին»: Ակումբը շնորհակալություն է հայտնել Լոպետեգիին և «ամենայն բարիք» մաղթել հետագա գործունեության մեջ: Առայժմ գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Սանտյագո Սոլարին, որը մարզում էր «Ռեալի» պահուստային թիմը: Լոպետեգին «Ռեալի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2018-ի ամռանը: Մինչ այդ, 2016-ից ի վեր նա մարզել է Իսպանիայի հավաքականը: Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում: Այս պահի դրությամբ «Ռեալը» 9-րդ տեղում է Իսպանիայի առաջնության 10-րոդ տուրից հետո: Հոկտեմբերի 28-ին թիմը 1:5 հաշվով պարտվել է «Բարսելոնային», որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նախորդ խաղաշրջանում երկրի չեմպիոն է դարձել «Բարսելոնան», իսկ 2016-ին՝ «Ռեալը»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |