Փաշինյանն առաջադրվել է վարչապետի պաշտոնում![]() 30 հոկտեմբերի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է նոյեմբերի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար: Փաշինյանին առաջադրել են ԵԼՔ, «Ծառուկյան» խմբակցությունները և ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները: Տեղեկությունը հաստատել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ այս անգամ ևս ֆորմալ առումով իր թեկնածությունը կարող է առաջադրվել, քանի որ նախորդ անգամ իր ելույթում ինքը չէր հասցրել անդրադառնալ որոշ հարցերի: Վարչապետի ընտրության առաջին արտահերթ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 24-ին, երբ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, Ազգային ժողովը կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |