Կանադայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին![]() 30 հոկտեմբերի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Տորոնտո քաղաքում 106 տարեկանում հեռացել է կյանքից Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝Սիրվարդ Քուրդյանը: «Սիրվարդը 2 տարեկան էր, երբ նրա հայրը և Էրզրումի բոլոր տղամարդիկ դաժանորեն սպանվեցին: Այդպես սկսվեց նրա գաղթի ճամփան՝ մոր, քույրերի և եղբայրների հետ, սկզբից իրաքյան Մոսուլ, հետո՝ Սիրիա, Հալեպ»,-գրում է Կանադայում հրատարակվող Horizon Weekly հայկական պարբերականը: Սիրիայում Սիրվարդն ամուսնացել է հայազգի Խաչիկ Քուրդյանի հետ, իսկ 1990-ականների սկզբին նրանք ընտանիքով տեղափոխվել են Կանադա: Ավելի վաղ հայտնի դարձավ Ցեղասպանությունը վերապրած վերջին հայաստանաբնակի՝ 105-ամյա Սիլվարդ Աթաջյանի մահվան մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |