Հռչակագիր. Թեհրանն ու Անկարան «սատարում են ԼՂ կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»![]() 30 հոկտեմբերի 2018 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլում հռչակագիր են ընդունել՝ նշելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ընդունել են հռչակագիրը հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպումից հետո: «Նախարարները նշել են, որ պարտավորվում են չմիջամտել ներքին գործերին և կարգավորել բոլոր հակամարտութունները խաղաղ ճանապարհով, պահպանելով միջազգային իրավունքի նորմերը՝ հատկապես հարգանք դրսևորելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիության հանդեպ: Այդ համատեքստում մեկ անգամ ևս շեշտվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը վերոնշյալ սկզբունքների հիման վրա»,-ասվում է հռչակագրի տեքստում, որը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Իրանի ԱԳՆ-ն պարբերաբար հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա երկկողմ բանակցությունների շրջանակում պետք է լինի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |