ԱՀՀ-ն կրկին կոչ է անում Ջորջ Բուշի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը10 հունիսի 2008 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), Ջորջ Բուշի կողմից Մարիա Յովանովիչի եւ Ջեյմս Ջեֆրիի թեկնածությունները Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների պաշտոններում առաջադրելու կապակցությամբ, կրկին կոչ է անում Միացյալ Նահանգներին համաձայնվել Միջազգային դատարանի հետ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին հռչակագրի վերաբերյալ եւ հանցագործություն ճանաչեն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱՀՀ-ում, փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Ցեղասպանության մասին կոնվենցիան անմարդկային եւ բարբարոսական գործողությունների արդյունք է, որին ենթարկվել են որոշ երկրներ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնություններ ոչնչացվել են: «Ցեղասպանություններ կատարվել են մարդկության ողջ պատմության ընթացքում: Հռոմեացիները ոչնչացրել են քրիստոնյաներին, Թուրքիայում կոտորվել են հայերը, միլիոնավոր հրեաներ եւ լեհեր ոչնչացվել են նացիստների կողմից` այս ամենը որակում է ցեղասպանությունը որպես հանցագործություն»,-ասվում է փաստաթղթում: Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասի խոսքերով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը իր նախապատմությունն ունի ցեղասպանության հարցում: «Ոչ թե մեկ, այլ երկու անգամ նա միաձայն ճանաչել է, որ ցեղասպանությունը քրեական հանցագործություն է, որ գտնվում է միջազգային իրավունքի իրավասության տակ եւ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն ցեղասպանություններ թույլ չտալու եւ կանխելու համար»,-նշել է Շաբասը: «Պրոֆեսոր Շաբասը կրկին հիշեցրեց մեզ ԱՄՆ-ում ցեղասպանության մասին օրենքի ընդունման պատմությունը: Այժմ Ջորջ Բուշի վարչակազմը հարմար առիթ է ստացել վերջ տալու համար Հայոց ցեղասպանության ուրացման թուրքական քաղաքականությանը»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա կարծիքով, ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում կարող է օգտվել եզակի հնարավորությունից եւ հետեւել դեսպան Հենրի Մորգենթաուի օրինակին` Թուրքիայի փոքրամասնությունների վերաբերյալ մարդու իրավունքների ունիվերսալ սկզբունքները երաշխավորելու համար, որպեսզի փոքրամասնությունները պաշտպանված լինեն, այլ ոչ թե հետապնդվեն: 18 ամիսների ընթացքում Երեւանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: 2006 թվականին Հայոց ցեղասպանություն տերմինի օգտագործման պատճառով Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո, վարչակազմը երկու անգամ առաջադրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում դեսպանի պաշտոնի համար: Երկու անգամն էլ թեկնածությունը արգելափակվել է Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից, քանի որ Հոգլանդը չուներ հստակ դիրքորոշում Հայոց ցեղասպանության հարցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |