Ամերիաբանկը եռօրյա արշավով Խնայողությունների միջազգային օրվան է միացել![]() 30 հոկտեմբերի 2018 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Խնայողությունների միջազգային օրվա՝ հոկտեմբերի 31-ի առթիվ, հանդես է գալիս եռօրյա արշավով՝ առաջարկելով հատուկ պայմաններ մի շարք ծառայությունների համար: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ներառյալ բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնք Ամերիաբանկում ժամկետային ավանդ կներդնեն ՀՀ դրամով, կսահմանվեն հետևյալ պայմանները. • Բանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով բարձր տոկոսադրույք ներդրված դրամային ավանդի/ավանդների համար • Visa Classic կամ MasterCard Standard քարտի տրամադրում` անվճար տարեկան սպասարկմամբ (Քարտը տրամադրվում է 4 տարի գործողության ժամկետով։ Քարտի ժամկետը լրանալուց հետո քարտը վերաթողարկվում է Բանկում տվյալ պահին գործող սակագներով) • Օնլայն բանկինգ համակարգ` անվճար սպասարկմամբ: Խնայողությունների օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համատեղ ձեռնարկել են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Խնայողությունների էքսպո» հայաստանյան բանկերի մասնակցությամբ, որին մասնակցելու է նաև Ամերիաբանկը: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մոտենալ Ամերիաբանկի տաղավար, Արմենիա Մարիոթ հյուրանոցի (Ամիրյան փող., 1 շենք) Տիգրան Մեծ նախասրահ հոկտեմբերի 31-ին, ժամը 12:30-15:00-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |