Զարիֆ. Միշտ շեշտել ենք ԼՂ խնդրի՝ միջազգային օրենքով և խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը30 հոկտեմբերի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ստամբուլում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված Իրանը կիսում է միևնույն մոտեցումը, ինչ Թուրքիան և Ադրբեջանը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «Կողմերի հետ (Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների-խմբ.) ամեն հանդիպման ժամանակ շեշտում ենք խնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա և խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը», - ասել է Զարիֆը: Ավելի վաղ «Ինտերֆաքս-Ադրբեջանը» գրել է, որ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլում հռչակագիր են ընդունել՝ նշելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Հռչակագրի տեքստը տեղադրված չէ Իրանի և Թուրքիայի ԱԳՆ-երի պաշտոնական կայքերում, իրանական և թուրքական աղբյուրներում դրան անդրադարձ նույնպես չկա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |