Դանիան հետ կկանչի դեսպանին Իրանից![]() 31 հոկտեմբերի 2018 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Դանիան որոշել է հետ կանչել դեսպանին Իրանից: Այդ մասին հայտնել է DR դանիական հեռուստառադիոընկերությունն ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի վրա հղումով: Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենն իր հերթին հայտարարել է, որ Կոպենհագենը կդիմի Եվրամիության իր գործընկերներին՝ առաջարկելով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Այդ որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ Դանիայի Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Իրանի հատուկ ծառայությունները սպանություն էին պատրաստվում իրականացնել երկրի տարածքում: Ենթադրվում է, որ թիրախը «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժման» խմբավորման Դանիայի բաժանմունքի առաջնորդն էր լինելու, գրում է Meduza-ն: Հարձակում նախապատրաստելու համար կասկածվողը իրանական ծագումով Նորվեգիայի քաղաքացի է: Նրան ձերբակալել են հոկտեմբերի 21-ին: Նա հրաժարվել է ընդունել իր մեղքը, Թեհրանը ևս պաշտոնապես ժխտում է իր մեղսակցությունը հարձակմանը: Իրանում «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժում» խմբավորումը համարվում է ահաբեկչական, որին մեղադրում են սեպտեմբերի 22-ին Ահվազում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ: Շքերթի ժամանակ հարձակման հետևանքով 22 մարդ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |