Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում նոր նրբություններ են հայտնվել, հայտարարում են Բաքվում10 հունիսի 2008 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում նոր նրբություններ են հայտնվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ներկայումս աշխատանք է տարվում մադրիդյան առաջարկությունների այն կետերի վրա, որոնք մինչ այժ չեն համաձայնեցվել: Այդ չհամաձայնեցված պահերը մեզ համար սկզբունքային են եւ մենք հնարավորություն ենք տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին աշխատել հայկական կողմի հետ»,-նշել է Էլմար Մամեդյարովը: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը, որ տեղի ունեցավ հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում, նախարարը նշել է, որ հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ: «Մենք ներկայացրեցինք միմյանց մեր դիրքորոշումները եւ որոշեցինք ժամանակ տալ համանախագահներին նոր մոտեցումներ գտնել կողմերի դիրքորոշումների հստակեցման համար»,-նշել է Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |