Կառավարության շենք նռնակով մտնելու փորձ կատարած տղամարդը կալանավորվել է

Կառավարության շենք նռնակով մտնելու փորձ կատարած տղամարդը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի երեկոյան ձեռքին նռնակով ՀՀ կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ասել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, հայտնում է Aysor.am-ը:

«43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)», - նշել է Գալստյանը։

ԱԱԾ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ տղամարդը կալանավորվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---