Արտակ Բեգլարյանը միաձայն Արցախի ՄԻՊ է ընտրվել31 հոկտեմբերի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Արտակ Բեգլարյանին: Նա ընտրվել է միաձայն՝ 29 կողմ, 0 դեմ ձայներով: Այդ մասին հայտնել է ինքը Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ իր համար պատիվ է այդ պատասխանատու գործառույթը ստանձնել, որը կատարելու է ամենայն պատասխանատվությամբ: Արտակ Բեգլարյանին առաջադրել էր Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել էր. «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա ունի փորձ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ստացել է բարձրորակ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և վերջապես ունի մարդկային շատ լավ արժանիքներ, որոնք, համոզված եմ, այդ պաշտոնում լավագույնս կծառայեցվեն ի շահ մեր քաղաքացիների և մեր հանրապետության» Արտակ Բեգլարյանը 2010-2011-ին սովորել է բիզնեսի կառավարում Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում, 2011-2012 թվականներին՝ Լոնդոնի Համալսարանական քոլեջի Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ մագիստրատուրայում, 2013-ին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային կառավարում և վարչարարություն» Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ Թաֆթս համալսարան, ԱՄՆ: 2012-2013-ին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնականը, 2014-2017-ին դասավանդել է Արցախի պետական համալսարանում, 2013 -2017-ին Արցախի վարչապետի մամուլի քարտուղարն է եղել, 2017-ի նոյեմբերի 1-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ՝ նշանակվել է պետական նախարարի խորհրդական: 2018-ի փետրվարի 1-ից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |