Մոսկվայում Հալաբյանին հուշարձան կանգնեցնելու որոշումը հաստատվել է![]() 31 հոկտեմբերի 2018 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ հավանություն են տվել ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյայի հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Նախաձեռնության հեղինակն է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Աշխատանքների ֆինանսավորումն իր վրա է վերցնում Հայաստանը, գումարը կկազմի 15 մլն ռուբլի»,-ասել է Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայում Հալաբյանի հուշարձանի կանգնեցման շուրջ վեճեր են ծագել: Դեմ արտահայտվողներին չէր գոհացնում հայտնի ճարտարապետի կերպարը՝ ասվում էր, թե իբր նա 30-40-ականներին նպաստել է, որ իր տաղանդավոր գործընկերները չունենան ստեղծագործելու հնարավորություն: Մոսկվայի թանգարանի ավագ գիտաշխատող Ալեքսանդրա Սելիվանովան ստորագրահավաք է սկսել հուշարձանի տեղադրման դեմ: Սակայն շատերը գերադասում են գնահատել Հալաբյանին որպես պրոֆեսիոնալի: 1932 թվականից Կարո Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), «Կրասնոպրեսնենսկայա» մոսկովյան մետրոյի կայարանի նախասրահը, Հայկական ԽՍՀ տաղավարը Գյուղատնտեսության համամիութենական ցուցահանդեսում: Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։ Հալաբյանի ավանդը ճանաչել են ոչ միայն ԽՍՀՄ-ում, 1936-ին նա դարձել է Բրիտանիայի ճարտարապետների թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից-անդամը, 1939-ին ՝ Նյու Յորքի պատվավոր քաղաքացի՝ միջազգային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |