Պատգամավոր Հայկ Կոնջորյանը լքում է «Լուսավոր Հայաստանը»![]() 31 հոկտեմբերի 2018 - 21:08 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարել է կուսակցությունը լքելու մասին։ Ֆեյսբուքյան իր էջում Կոնջորյանը նշել է, որ որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իր ունեցած մոտեցումների տարբերությամբ: «Հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է: Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի և անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս-ուսի տված: Ուստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երազանքների ափին», - նշել է նա: Նոյեմբերի 1-ին ԱԺ-ն քվեարկելու է վարչապետ ընտրել-չընտրելու հարցով, միակ թեկնածուն վարչապետի գործող պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է։ Չընտրվելու դեպքում ԱԺ-ն արձակվելու է օրենքի ուժով, ինչից հետո արտահերթ ընտրություններ են նշանակվելու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |