Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները կարող են ձգվել 10-15 տարի10 հունիսի 2008 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շատ երկար գործընթաց է, որը կարող է ձգվել ամենաքիչը 10-15 տարի: Այդ մասին Երեւանում Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիայի եւ Հայաստանի եվրաինտեգրման խնդիրները» կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի համանախագահ Ռալֆ Ֆյուքսը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ բանակցություններ են ընթանում տնտեսա-տեխնիկական հարցերով եւ դրանք բավական հաջող են: «Սակայն ազգային փոքրամասնությունների դրության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության մասին հարցերը բանակցություններից դուրս են»,- ընդգծել է գերմանացի փորձագետը: Ռալֆ Ֆյուքսը նաեւ նկատել է, որ բանակցությունների հաջող ավարտը բացարձակ չի նշանակում Թուրքիայի վերջնական ընդգրկումը Եվրամիության կազմում: «Այդ հարցով որոշում է կայացվում բոլոր երկրների կողմից: Այսօր դրան դեմ են Ֆրանսիան, Նիդերլանդները եւ Ավստրիան: Ավելին, Ֆրանսիան օրենք է ընդունել, ըստ որի անդամակցությունը Թուրքիային պետք է կարգավորվի համաեվրոպական հանաքվեով: Կա եւս մեկ լուրջ խնդիր. 20 տարի անց Թուրքիան կդառնա Եվրոպայի ամենշատ բնակչություն ունեցող երկիրը եւ եվրոպացիների համար բարդ կլինի որեւէ որոշում կայացնել, հաշվի չառնելով Թուրքիայի կարծիքը: Եւս մեկ կետ. Ստամբուլի եւ մնացած Թուրքիայի միջեւ աշխարհընկալման տարբերությունը 2 դար է կազմում, եւ ես կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը չի կիսում եվրոպական արժեքները: Եթե դրան գումարենք նաեւ պետության կառուցվածքի քեմալիստական հիմքերը, ապա պարզ է, որ Թուրքիան դեռեւս չի կարող լինել ԵՄ լիարժեք անդամ»,- ասել է Ֆյուքսը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |