«Մասամբ ազատից»՝ «ազատ». ՀՀ-ն բարելավել է դիրքերը համացանցի ազատության զեկույցում![]() 1 նոյեմբերի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ աշխարհում համացանցի ազատության վերաբերյալ զեկույցում Հայաստանը 27 միավորով հայտնվել է «ազատ» երկրների շարքում. մինչդեռ 2017 թվականին երկիրը 32 միավորով «մասամբ ազատ» երկրների խմբում էր: Նշվում է, որ համացանցը Հայաստանում դարձել է «ազատ», այն բանից հետո երբ քաղաքացիները սկսել են արդյունավետորեն օգտագործել սոցցանցային հարթակը, հաղորդակցության հավելվածները: Նշվում է նաև, որ համացանցային ուղիղ հեռարձակումը նպաստել է 2018-ի ապրիլին քաղաքական փոփոխություններին: «Այնուամենայնիվ Թավշյա հեղափոխության ընթացքում լրագրողները ենթարկվել են ֆիզիկական բռնության», - նշվում է զեկույցում: Վրաստանը նույնպես «ազատ» երկրների շարքում է, Ադրբեջանը նախորդ տարվա պես շարունակում է մնալ «մասամբ ազատ», իսկ Թուրքիան, Իրանը և ՌԴ-ն՝ «անազատ» երկների խմբում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |