ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին կլինեն![]() 1 նոյեմբերի 2018 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Այդ մասին լրագրողներին է ասել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Նախագահը հրամանագիրը կստորագրի՝ կտեսնենք: Պայմանավորվածությունն այդպիսին է, որ դեկտեմբերի 9-ին է լինելու», - ասել է.Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: Խոսելով հին ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու և այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագրի» շանսերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ ընտրությունները ոչ թե ՔՊ-ի, այլ ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը: «Ես մտահոգված եմ այն առումով, որ կարծում եմ՝ ընտրական օրենսգրքի մեր առաջարկով ընտրություններն առավել քաղաքական կլինեին և քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի համար հնարավորություններ կընդգրկեր: Բայց, կարծում եմ, լիարժեք հնարավորություն կունենանք ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ», - եզրափակել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |