Մարմնամարզիկ Դալալոյանը ՌԴ համար առաջին ոսկին է նվաճել վերջին 19 տարում![]() 1 նոյեմբերի 2018 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին ռուսաստանաբնակ հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը ոսկե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, բազմամարտ մրցաձևում: Այս ոսկին առաջինն է Ռուսաստանի հավաքականի համար վերջին 19 տարում: Բազմամարտ մարզաձևում ռուսաստանցիներից վերջին անգամ ԱԱ-ում հաղթել էր Նիկոլայ Կրյուկովը՝ 1999-ին չինական Տյանցզինում: Սա նաև ռուսաստանցի մարմնամարզիկների ընդամենը երկրորդ ոսկե մեդալն է վերջին 19 տարում, գրում է Sports.ru-ն: 2014-ին ազատ ոճի վարժություններում աշխարհի չեմպիոն է դարձել Դենիս Աբլյազինը: Բազմամարտում ռուսաստանցի մարզիկները մեդալներ չէին նվաճել 2009-ից, այն ժամանակ երրորդը դարձավ Յուրի Ռյազանցևը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |