«Գահերի խաղի» փրիքվելի գլխավոր դերակատարը հայտնի է![]() 1 նոյեմբերի 2018 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» ֆենտեզի սագայի փրիքվելում տղամարդու գլխավոր դերը կկատարի բրիտանացի դերասան Ջոշ Ուայթհաուսը: Կերպարի մասին, որին մարմնավորելու է դերասանը, մանրամասներ չեն հրապարակվում, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: 28-ամյա Ջոշ Ուայթհաուսը առավել հայտնի է «Փոլդարք» սերիալով: Նա նաև նկարահնավել է «Ժամանակակից կյանքը ապականություն է, «Փողոցային կատուներ» և «Հյուսիսային սոուլ» ֆիլմերում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկացի դերասանուհի Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղը» սերիալի փրիքվելում: Ըստ HBO հեռուստաընկերության, նա «խարիզմատիկ բարձրաշխարհիկ լեդիի դեր է կատարելու, որը մութ մի գաղտնիք է թաքցնում»: Ուոթսի կերպարի անունը գաղտնի է պահվում: Փրիքվելի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղում» ներկայացված իրադարձություններից 10.000 տարի առաջ և կերպարներից ոչ մեկն այնտեղ չի հայտնվի: Որպես նախագծի գործադիր պրոդյուսեր հանդես է գալիս Ջեյն Գոլդմանը, որը նաև սցենարն է գրում Ջորջ Մարտինի հետ: «Գահերի խաղի» եզրափակիչ 8-րդ մասի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |