ՀՀ նախագահը գլոբալ անվտանգության խնդիրներից է խոսել Օբամայի նախկին խորհրդականի հետ![]() 1 նոյեմբերի 2018 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ: ՀՀ նախագահը Մինսկում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը մասնակցում են տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ղեկավար անձինք: Օրակարգային հարցերը վերաբերելու են Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին, Մինսկի գործընթացին, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տնտեսական իրավիճակին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |