Ամենաշատ ելույթները, բացակաները, «կողմն» ու «դեմը». Ամենակարճ՝ 6-րդ գումարման ԱԺ-ից մի քանի թիվ![]() 1 նոյեմբերի 2018 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը երկրորդ անգամ չի ընտրել Հայաստանի վարչապետ, ինչի արդյունքում, համաձայն Մայր օրենքի, կարձակվի օրենքի ուժով: 6-րդ գումարման խորհրդարանը, ըստ էության, անկախ Հայաստանի ամենակարճ կյանք ունեցողն էր՝ այն գործել է ընդամենը 531 օր: Համաձայն Parliament Monitoring կայքի, արձակվող ԱԺ-ի ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորը ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանն է՝ 111 անգամ, իսկ ամենաշատ «կողմ» քվեարկածը՝ «Հանրապետական» խմաբկցությունից Արաիկ Հովհաննիսյանը՝ 486 անգամ: ԱԺ նիստերից ամենից շատ բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է՝ 483 բացակա: Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորը նույնպես «Ծառուկյան» խմբակցությունից է՝ Միքայել Մելքումյանը՝ 153 ելույթ: ԱԺ-ում քննարկված օրինագծերի 86,1%-ի հեղինակը գործադիր մարմինն է եղել, և միայն 13,9 %-ն են խորհրդարան բերվել օրենսդիրների կողմից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |