Արվեստի գործերը թիկնազորի ուղեկցությամբ կտարվեն դպրոցներ![]() 1 նոյեմբերի 2018 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունները համատեղ իրականացնում են «Իմ արվեստը» նախագիծը, որի նպատակը դպրոցականների շրջանում մշակութային նոր ընկալումներ ձևավորելն է: Նախագծով թիկնազորի, ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ ավտոշարասյունը կմտնի դպրոցների բակե՝ տեղափոխելով, սակայն, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների, այլ արվեստի բարձրարժեք գործեր: «Երեխաների ենթագիտակցության մեջ արմատացած է, որ այդպես շրջում են միայն նախագահը, վարչապետը, օլիգարխները: Պատկերացրեք, դպրոցի բակ է մտնում զրահապատ մեքենա, որից դուրս է բերվում կերպարվեստի գլուխգործոց, և այն անվտանգության առանձնահատուկ միջոցառումներով տանում են շենք: Ինչու է սա արվում: Որպեսզի երեխաները հասկանան, որ թիկնազորի կողմից պաշտպանվելու ենթակա օբյեկտները ոչ թե մեզ ու ձեզ հայտնի խմբի մարդիկ են, այլ արվեստի գործերը: Նախագծով մասնագետը կբացատրի աշակերտներին, թե ինչու է արվեստի այդ գործն արժեքավոր, և ինչու պետք է պահպանվի թիկնազորի կողմից», - ասել է Փաշինյանը: ԱԺ նոյեմբերի 1-ի հատուկ նիստում երկրորդ անգամ չի ընտրվել վարչապետ: Խոհրդարանն արձակվել է իրավունքի ուժով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |