Թրամփը որոշել է խստացնել ներգաղթյալների ընդունման կանոնները 2 նոյեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է խստացնել ներգաղթյալների ընդունման կանոնները: ԱՄՆ-ում միգրանտներին ապաստան տալու վերաբերյալ նոր ծրագիրը կարող է ընդունվել արդեն գալիք շաբաթ: Այդ մասին հայտարարել է ինքը Թրամփը: «Ըստ այդ ծրագրի օտարերկրաիցներն այլևս չեն կարողանա ապօրինի ճանապարհով ազատ մուտք գործել երկիր՝ անհիմն դիմումներ ներկայացնելով ապաստան ստանալու համար,-ասել է ԱՄՆ նախագահը, հայտնում է «Կոմերսանտը»: Ըստ նրա, ապաստան հայցելու դիմումն այսուհետ հնարավոր կլինի ներկայացնել միայն ԱՄՆ մուտքի կետերում: Նա հավաստիացրել է, որ իր ծրագիրն ամբողջովին օրինական է լինելու, սակայն նշել է, որ ապաստան հայցողները, որոնց կհայտնաբերվեն սահմանն ապօրինի հատելիս, կպահվեն վրաններում և չեն ազատվի դատավարությունից: «Մենք հսկայական քանակի վրաններ ենք պատրաստում և պահելու ենք նրանց վրաններում,-ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը գործող դրույթը, որի համաձայն ապաստան հայցողները կարող են դիմում ենրկայացնել ցանկացած վայրում, «սողանցք է» համարել ապօրինի ներգաղթյալների համար: Թրամփի դիրքորոշումը պայմանավորված է Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների մեծ հոսքով, որոնք փորձում են ԱՄՆ տարածք ներթափանցել: ԱՄՆ նախագահը դա ներխուժում է» համարել, որը լուրջ սպառնալիք է երկրի անվտանգությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |