ԱԳՆ. Հումանիտար գործերը չպետք է քաղաքական շահարկման առարկա լինեն

ԱԳՆ. Հումանիտար գործերը չպետք է քաղաքական շահարկման առարկա լինեն

PanARMENIAN.Net - Հումանիտար գործընթացները չպետք է դառնան քաղաքական շահարկման առարկա: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդունելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Քլեր Մեյթրոյին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով Քլեր Մեյթրոյին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում և բարձր է գնահատում կոմիտեի շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԿԽՄԿ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցության ամրապնդման շուրջ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ»: Այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջանին» է ասել աղբյուրը։ Պարբերականը նշել էր նաև, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում պահվում են դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---