Ծառուկյանի` կառուցվող «Կեմպինսկի» ցանցի երևանյան հյուրանոցի շինարարությունը կասեցվել է

Ծառուկյանի` կառուցվող «Կեմպինսկի» ցանցի երևանյան հյուրանոցի շինարարությունը  կասեցվել է

PanARMENIAN.Net - Աբովյան 5 հասցեում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունն ապօրինի շինարարություն է իրականացրել։

Նշված հասցեում կառուցվում է «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շինաշխատանքները դադարեցնելու համար ոստիկանական ուժեր ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել:

«Կառուցապատողները պետք է հասկանան, որ դիմադրելը սխալ է և միայն ավելորդ լարվածություն է առաջացնում», - գրել է Աբգարյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---