«Գահերի խաղի» վերջաբանի սյուժեի մանրամասներ են հայտնվել![]() 2 նոյեմբերի 2018 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի գործադիր պրոդյուսեր Բրայան Կոգմանը Entertainment Weekly հանդեսին ասել է, որ վերջին եթերաշրջանում բոլոր կերպարներն իրենց առանձին սյուժետային գծերով «կմեկտեղվեն՝ դիմակայելու համար ընդհանուր թշնամուն, առերեսվելու սեփական անցյալին և բարոյական ընտրություն կատարելու՝ ի դեմս անխուսափելի մահվան»: Մինչդեռ, պարբերականն առաջին լուսանկարն է հրապարակել նկարահանման հրապարակից: Ամսագրի շապիկը զարդարած լուսանկարը հայտնվել է Twitter-ում: Լուսանկարում սիրեկաններ և բարեկամներ թագուհի Դեյներիս Թարգարիենը և Ջոն Սնոուն հայտնվում են հյուսիսում, գրում է Lenta.ru-ն: Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |