Լավրով. Քանի դեռ ՀՀ-ում ներքաղաքական գործընթացներն ավարտված չեն, ԼՂ կարգավորումն անհնար է 2 նոյեմբերի 2018 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քանի դեռ քաղաքական իրավիճակը Հայաստանում չի կայունացել, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել հազիվ թե ստացվի: «Ձեռք բերված պայմանավորվածությունը (Դուշանբեում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի միջև) ենթադրում է, որ շփումները պետք է շարունակվեն, որ արտգործնախարարները պետք է հանդիպեն և որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,-ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հակսանում ենք, որ քանի դեռ ներքաղաքական գործընթացները, բավականին բուռն, ավարտված չեն, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն քննարկել այս ճգնաժամից դուրս գալու կոնկրետ տարբերակները և ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորման ապահովումը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև զրույցին՝ ասել էր, որ պայմանավորվել են հանձնարարարել իրենց երկրների պաշտպանության նախարարներին առաջնագծում լարվածության թուլացման ուղղված քայլեր ձեռնարկել։«Մենք պայմանավորվեցինք, որ մեր նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված»,- ասել էր Փաշինյանը: Պայմանավորվածության արդյունքում օպերատիվ կապ է հաստատվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |