Պոպով. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել դեկտեմբերին 2 նոյեմբերի 2018 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ Երևանն ու Բաքուն սկզբունքորեն ցանկություն ունեն շարունակելու Ղարաբաղի շուրջ երկխոսությունը բարձր մակարդակում: «Հուսով ենք, որ դեկտեմբերին տեղի կունենա երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել, հաշվի առնելով զարգացումները, հաշվի առնելով, թե ինչպես կկառուցվեն երկու երկրների ղեկավարների հարաբերությունները: Սկզբունքային առումով, մենք հասկացել ենք, որ կա երկխոսութունը բարձր մակարդակում շարունակելու ցանկություն»,-ասել է Պոպովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ քանի դեռ քաղաքական իրավիճակը Հայաստանում չի կայունացել, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել հազիվ թե ստացվի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |