Աշոտյան. ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունի 2 նոյեմբերի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին կարծիքները շարունակում են տարբեր մնալ. մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մյուս մասը՝ ոչ՝ պնդելով, որ մասնակցությունն անիմաստ է, եթե չեն հաղթելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նկատել է, որ կուսակցության գրասենյակում աշխատանքները ակտիվ շարունակվում են ու այս պահին վերջնական որոշում չկա, հայտնում է Aysor.am-ը: «Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք: Համաժողով կլինի ու կորոշենք», - ասել է նա՝ ընդգծելով, որ համաժողովը ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ շաբաթվա վերջին, որին ամենայն հավանականությամբ կմասնակցի նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Դիտարկմանն՝ արդյոք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը՝ Աշոտյանն ասել է որ այս մասով իր վերջնական որոշումը Սերժ Սարգսյանը չի արտահայտել: Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել |