Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին 2 նոյեմբերի 2018 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի: Lurer․com-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա «հերյուրանք և սուտ» է որակել Համբարձումյանի հայտարարությունը, համաձայն որի Քոչարյանի կառավարման տարիներին կաշառք է տվել և Քոչարյանին, և այդ ժամանակ դեռևս վարչապետ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպեսզի վերջիններս չխանգարեն իրեն հանքարդյունաբերության ոլորտում արաբների հետ գործարք կնքելուն: «Դա կեղտոտ սուտ է, քանի որ նման բան տեղի չի ունեցել: Մենք դատական գործընթաց ենք սկսելու Համբարձումյանի դեմ և պահանջելու ենք, որպեսզի հայտարարությունը հերքվի և ներողություն խնդրվի պարոն Քոչարյանից այդ հերյուրանքի համար»,- նշել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ փաստաբաններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Ավելի վաղ Քոչարյանի ընտանիքը դատի է տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, քաղաքագետ Արա Պապյանին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |