Twitter-ն ավելի քան 10,000 աքաունթ է հեռացրել ԱՄՆ-ի ընտրությունները բոյկոտելու կոչերի համար![]() 3 նոյեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Twitter-ն ավելի քան 10,000 ֆեյքային կամ կեղծ աքաունթ է հեռացրել, որոնք կոչ էին անում բոյկոտել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, որ կայանալու են նոյեմբերի 6-ին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ Twitter-ի ներկայացուցիչ Յան Պլանկետի վրա հղումով: Ըստ նրա, խոսքը հաշվառման գրառումների մասին է, որոնք այնպիսի տեսք ունեին, կարծես դրանց հեղինակները սատարում էին Դեմոկրատական կուսակցությանը: Այդ աքաունթները հեռացվել են սեպտեմբերի վերջում և հոկտեմբերի սկզբին: Իր կայքում Twitter-ը պնդում է, որ առաջիկա միջանկյալ ընտրություններն արդեն ամենահիշատակվողներն են սոցցանցում նախորդների համեմատ: Հոկտեմբերի 1-ից հրապարակվել է ավելի քան 10 մլն թվիթ այդ թեմայով, իսկ 15,000 ԱՄՆ օգտատեր ավելացրել է vote (քվեարկել) բառն իր նիքնեյմում, գրում է Deutsche Welle-ն: Twitter-ը հայտնում է, որ վերջին ամիսներին զգալի միջոցներ է ձեռնարկել պահպանելու համար շփման էտիկետն ԱՄՆ ընտրությունների հարցում և կրճատելու համար ապատեղեկատվության հոսքը: Նոյեմբերի 6-ին կայանալու են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրությունները, ինչպես նաև Սենատի 100 անդամից 35-ի և նահանգապետերի ու օրենսդիր ժողովների անդամների ընտրություններ մի շարք նահանգերում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |