ԶԼՄ. Գերմանիան կասկասծների պատճառով մերժել է ՀՀ դեսպանի՝ հայ մաֆիոզների հայտնաբերմանն օգնելու առաջարկը 3 նոյեմբերի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իրավապահները մերժել են ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի՝ երկրում հայկական մաֆիայի պարագլուխներին հայտնաբերելու համար գործակցության առաջարկությունը, քանի որ կասկածում են, որ վերջիններս կապ ունեն Հայաստանի նախկին իշխանությունների հետ։ Գերմանական Der Spiegel լրատվամիջոցի փոխանցմամբ, իրավապահները 3 տարի շարունակ ապարդյուն գործողություններ են իրականացրել հայ «օրենքով գողերին» հայտնաբելու և ձերբակալելու ուղղությամբ։ Երկրի իրավապահ մարմինների գաղտնի՝ Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») անունով օպերացիան Գերմանիայի պատմության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ամենախոշոր գործողություններից մեկն է։ Հրապարակման մեջ նշվում է, որ խումբը բացահայտվել է 2014 թվականի հուլիսին գերմանական Էրֆուրթ քաղաքում երկու հանցավոր խմբերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել 42 անձի նկատմամբ։ Համաձայն իրավապահների, Գերմանիայում հայկական մաֆիան եվրասիական տարածաշրջանի մյուս խմբավորումների հետ տիրապետում է ֆինանսական մեծ կարողությունների է և սպառնում է երկրում օրենքի գերակայությանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը |