Հոկտեմբերին ուղևորահոսքն աճել է 14.2%-ով![]() 3 նոյեմբերի 2018 - 13:48 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 264,924 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.2%-ով, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։ 2018 թվականի հոկտեմբերին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13%-ով: Եթե 2017թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 220,726 ուղևոր, ապա 2018-ի հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 249,857 ուղևոր: 2018-ի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15,067 մարդ: 2017-ի նույն ամսվա 11,183 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 35%-ով: Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 2.41 մլն մարդ, որը 12.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9.8%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |