Զեյնալյան. Փորձ կա, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանում է 3 նոյեմբերի 2018 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ համաներման արդյունքում ՀՀ-ում հանցագործությունների թիվը կարող է ավելանալ։ Նա նշել է, որ այդպիսի վերլուծություններ, վիճակագրական դիտարկումներ եղել են՝ փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է, հայտնում է Aysor.am-ը։ «Չի բացառվում նաև, որ Հայաստանում ևս հանցավորության մակարդակը բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ, կամ պատրադիր չէ, որ այն բարձրանա նախկինում եղած չափով։ Այստեղ բոլորս անելիք ունենք»,-ասել է նա։ 100 հազար բնակչի հաշվով հանցագործությունների թվի գործակցով Հայաստանը բազմաթիվ այլ պետությունների շարքում ակնհայտ շահեկան դիրքում է: Եթե այն Հայաստանում 681 է, ապա Ղազախստանում 1754, ՌԴ–ում՝ 1402, Ուկրաինայում՝ 1238, Մոլդովայում՝ 1003, Բելառուսում՝ 909։ 2017-ին ՀՀ-ում արձանագրվել է 20 285 հանցագործության դեպք՝ 16.7 տոկոսով նվազել է առանձնապես ծանր հանցագործությունները, ծանր հանցագործությունները 11.4 տոկոսով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |